Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«ԵԱՏՄ–ից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման մասին օրենքը հետադարձ ուժ չի ունենա»

«ԵԱՏՄ–ից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման մասին օրենքը հետադարձ ուժ չի ունենա»
14.03.2016 | 23:51

ՀՀ կառավարությունն առաջարկում է ԵԱՏՄ տարածքից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների դիմաց գանձվող հարկը հանել: Օրինագիծը ներկայացնող Վարդան Այվազյանն ասաց, որ փոփոխություններն իրականացնելու դեպքում ավտոմեքենաների ներկրումը կիրականացվի առանց ավելացված արժեքի 20 տոկոս հարկի: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցրեց՝ երբվանի՞ց է գործելու օրենքը: Նա նաև հայտարարեց, որ հարցը մեծ նշանակություն ունի՝ թեթևանում է քաղաքացիների հարկային բեռը: «Իսկ ի՞նչ է լինելու նրանց հետ, ովքեր գումարը մուծել են, հե՞տ է դարձվելու»,- հետաքրքրվեց ԱԺ փոխնախագահը: Վարդան Այվազյանը պատասխանեց, որ օրենքը նախատեսում է օրենսդրական ակտի գործողության ժամկետ այն պահից, երբ կհրապարակվի, իսկ դա կապված է օրենքի ընդունման արագությունից: «ԱԺ կողմից ընդունվելուց հետո նախագահը կվավերացնի, հետո միանգամից կմտնի ուժի մեջ»,- ասաց Վարդան Այվազյանը: Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ովքեր մաքսազերծել են ԵԱՏՄ տարածքից Հայաստան բերած մեքենաները, Վարդան Այվազյանն ասաց, թե օրենքը հետընթաց գործընթաց չի նախատեսում:

Դիտվել է՝ 2179

Մեկնաբանություններ